1. Նեխուր
Նեխուրը հարուստ է լուտեոլինով, կրճատում է ուղեղի բորբոքման ռիսկը՝ պաշտպանելով այն ծերացումից։
2. Դառը շոկոլադ
Բացի այն, որ շոկոլադը տրամադրություն է բարձրացնում, դառը շոկոլադը նաև կրճատում է դեմենցիայի ռիսկը ու բարձրացնում ուղեղի իմացական գործառույթը։
3. Ընկույզ
Ընկույզները չափազանց օգտակար են ուղեղի համար։ Նորածինների դեպքում դրանք նպաստում են ուղեղի առողջությանը, իսկ մեծահասակների դեպքում՝ իմացական-ճանաչողական ունակություններին։
4. Գազար
Ազատ ռադիկալները հոսում են մեր արյունով՝ փորձելով վնասել ուղեղի բջիջներին, ինչը կարող է բերել հիշողության կորստի մեծ տարիքում։ Այնուամենայնիվ, հակաօքսիդանտները լուծվում են ազատ ռադիկալների հետ՝ վնասազերծելով դրանց, իսկ գազարը լի է հակաօքսիդանտներով։
5. Յուղոտ ձուկ
Ուղեղին անհրաժեշտ է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթու, որի լավագույն բնական աղբյուրը յուղոտ ձուկն է, ինչպիսին են սաղմոնը, սկումբրիան, իշխանը, ծովախեցգետինը, սարդինան և ապխտած ձուկը։
6. Լոլիկ
Ուղեղի համար օգտակար մյուս հիանալի մթերքը, որ պետք է ամեն օր ուտեք, լոլիկներն է։ Այս բանջարեղենը պարունակում է հզոր հակաօքսիդանտ լիկոպին, որը օգնում է պայքարել դեմեցիայի զարգացման, ինչպես նաև ազատ ռադիկալների դեմ։ Լոլիկում կան նաև այլ բաղադրիչներ, որ պաշտպանում են ուղեղի առողջությունը։
7. Ձու
Ձու ուտելը զգալիորեն հզորացնում է ուղեղը, պաշտպանում տարբեր մտավոր հիվանդություններից ու խանգարումներից։
8. Դդմի սերմ
Դդմի սերմը հիանալի ազդեցություն է ունենում ուղեղի վրա։ Այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, բարելավում է ուղեղի աշխատանքը, օգնում է լավացնել հիշողությունը, աջակցում ուղեղի զարգացմանը։ Դրանցում կա նաև մագնեզիումի մեծ քանակություն, որը հանգստացնող ազդեցություն է ունենում ուղեղի վրա, իսկ ցինկը նպաստում է կենտրոնանալուն ու հիշողությանը։
9. Բրոկկոլի
Բրոկկոլին ունի սուլֆորֆան բաղադրիչներ, ինչն օգնում է հաղթահարել նյարդային խնդիրները։ Բրոկկոլին հարուստ է նաև վիտամին K-ով, որն օգնում է ուժեղացնել ճանաչողական ունակությունները։
10. Եղեսպակ
Եղեսպակը սրում է միտքը։ 2003 թվականի մի հետազոտություն ցույց է տվել, որ այն մեծահասակները, ովքեր եղեսպակի յուղ են օգտագործել, նշանակալիորեն ավելի լավ արդյունք են ցուցաբերել հիշողության թեստերում։
11. Գինի
Երեկոյան մեկ բաժակ գինին օգնում է հանգստանալ ու թեթևացած զգալ, բայց այն իրականում մարզում է ուղեղը։
12. Քրքում
Քրքումն օգնում է պայքարել նյարդաբանական խնդիրների, հիվանդությունների դեմ ու վերականգնել վնասված ուղեղը։
13. Կոկոսի յուղ
Դուք կարող եք այն օգտագործել մազերի, մաշկի, ատամների համար։ Պարզվում է՝ այն օգտակար է նաև ուղեղին։
14. Ծովային մթերքներ
Ծովային մթերքների վիտամին B12-ը շատ անհրաժեշտ է ուղեղին։ Դրանք պարունակում են նաև յոդ, ինչը չկա այլ շատ մթերքներում։