Armsport.am-ը գրում է.

Հուլիսի 15-28-ը պորտուգալական Կոիմբրա քաղաքում ընթանում է համաեվրոպական համալսարանական մարզական 4-րդ խաղերը, որտեղ 13 մարզաձևերի մրցումներին մեդալներն են վիճարկում 45 երկրի 400 համալսարանների շուրջ 4 հազար ուսանող- մարզիկներ:

Հուլիսի 18-ին այստեղ իրենց մրցելույթներն ավարտեցին հեղինակավոր ուսանողական մարզատոնի ծրագրով բադմինթոնի մրցաշարին առաջին անգամ մասնակցած ՀՀ ուսանող բադմինթոնիստները:

Մարզիչ Սուսաննա Նալբանդյանի ղեկավարությամբ բադմինթոնի մրցաշարում Հայաստանը ներկայացրին Զավեն Մնացականյանը, Էդգար Նազարեթյանն, Մարիետա Նիկոյանը և Լիլիթ Պողոսյանն, ովքեր հանդես եկան թե՛ անհատական, և թե ՛թիմային մրցումներում:

Հուլիսի 16-ին ավարտված թիմային մրցումներում ստուգատեսում ՀՀ ներկայացնող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բադմինթոնի ուսանողական թիմը 14 երկրի 20 թիմերի մրցապայքարում 18-րդ հորիզոնականը զբաղեցրեց:

Հուլիսի 17-ին սկսվեցին բադմինթոնի անհատական մրցումներն, որոնց 14 երկրի 40-ական մազիկ-մարզուհի է մասնակցում, այդ թվում ՀՀ 4 պատվիրակները`2-ական բադմինթոնիստուհի ու բադմինթոնիստ: 

ՀՀ պատվիրակներից առավել հաջողը հանդես եկավ ՀՀ թիվ 1 ռակետ Լիլիթ Պողոսյանը, ով մենախաղում հասավ քառորդ եզրափակիչ ու միայն այստեղ զիջեց Ֆրանսիան ներկայացնող 23-ամյա Ռոզի Օկտավիա Պանկասարին ու գրավեց 5-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել