Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, բխում է իր վարած քաղաքականությունից։

«Լավն է եղել, վատն է եղել, դա ժամանակը ցույց կտա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Է.Շարմազանովը նշեց՝ պատերազմի վերսկսկման վտանգի տեսանկյունից համամիտ է Ն.Փաշինյանի հետ այն առումով, որ քանի դեռ չկա վերջնական խաղաղության պայմանագիր, ցանկացած պահի էլ, թեկուզ տեսականորեն, կարող են լինել որոշակի սրացումներ շփման գծում՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի քաղաքականության նենգ բնույթը։

«Ադրբեջանն այս տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ չէ, որ ցույց է տվել , որ ինքը ահաբեկչական պետություն է, որ ժողովրդավարական արժեքների հետ որևէ կապ չունի և, որ ինքը ոչ թե խնդրի խաղաղ հանգուցալուծման ջատագով է, այլ՝ տարածաշրջանային ապակայունացման ջատագով», - ասաց Է.Շարմազանովը։

Նա ընդգծեց՝ չի կարծում, որ Ն.Փաշինյանի հայտարարությունը հաջող էր։

«Որովհետև նմանատիպ հայտարարություններով դու հնարավոր պատերազմի վերսկսման, հնարավոր ապակառուցողական գործողությունների, հնարավոր սպառնալիքների իրականացման, հնարավոր կրակոցների իրականացման  պատասխանատվությունը հանում ես Ալիևի վրայից, թեկուզ ենթագիտակցաբար, և դնում ես Ռուսաստանի վրա», - նշեց ԱԺ փոխնախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել