Armsport.am-ը գրում է.

«Todomercado»-ն հայտնում է, որ մյուս շաբաթվա ընթացքում «Ինտրեի» հարձակվող Մաուրո Իկարդին երկարացնելու է պայմանագիրը ակումբի հետ:

Աղբյուրը հայտնում է, որ մի քանի օր հետո ֆուտբոլիստի գործակալը վերադառնալու է Իտալիա, որից հետո միանգամից կոմղերը բանակցելու են պայմանագրի երկարաձգման շուրջ: Նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչր 2023 թվականը:

Ֆուտբոլիստը տարեկան 5-ից 6 մլն եվրո աշխատավարձ է ստանալու: Ակումբի ղեկավարների այս քայլը պայմանավորված է նրանով, որ Իկարդիի ծառայություններով է սկսել հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել