Tert.am-ը գրում է.

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների մոտ 70 օբյեկտ են հրթիռակոծել ի պատասխան ուրբաթ դիպուկահարների կրակոցների, որոնց հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությանը:

Այս անգամ պաղեստինական խմբավորումները գրեթե չեն արձագանքել իսրայելական ռմբակոծություններին՝ սահմանափակվելով երեք հրթիռի արձակմամբ, որոնցից երկուսը կործանվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ իսրայելական համակարգի կողմից:

«Վերջին մի քանի ժամը Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է իրականացրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների դեմ: Ութ թիրախների ուղղությամբ տանկերի և ինքնաթիռների միջոցով անմիջապես իրականացված հարվածներից հետո ավիացիան ռմբակոծել է 60 օբյեկտ»,- ասված է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել