Երբ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին ակնարկեց, որ նոր իրավիճակ է և կարիք կա Հայաստանի հետ հաշվի նստել՝ նոր իրողությունները հաշվի առնելով, շատերը կարծեցին , թե Փաշինյանը պարզապես Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում տրամադրվող գումարների չափն ավելացնելու ցանկություն ունի: Մի կարևոր միտք կարծես միտումնավոր թողեցին լուսանցքում: Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասած, որ ժողովորդավար Հայաստանի վրա ոչ ժողովրդավար Ադրբեջանը չպետք է հարձակվի: Փաշինյանը արևմտյան իր գործընկերներին հասկացրեց, որ եթե ուզում եք կառուցենք ժողովրդավար Հայաստան, ապա դուք միայն կարգի բերեք ու սանձեք Ադրբեջանին, որպեսզի չխանգարի սահմանին իր սադրանքներով, իսկ մնացածի մասով անհոգ եղեք, մենք գումարն էլ կգտնենք, ժողովորդավարությունն էլ կկառուցենք: Ոմանք մեղադրում են Փաշինյանին մեր այս նոր իրավիճակը շահարկելու մեջ: Այո, Փաշինյան մեր այս նոր իրավիճակի իրողությունը օգտագործում է որպես երկաթյա շերեփ, որը երբեք չէր հայտնվել մեր ձեռքում: Իսկ ինչու՞ չօգտվել այդ երկաթյա շերեփից ու Հայաստանի համար բերել արտաքին նպաստավոր պայմաններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել