armtimes.com-ը գրում է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում է սոցիալական ցանցերում ու լրատվականներում դադարեցնել զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ անվանարկող հայտարարությունները.

ԳՇ պետի հայտարարության մեջ ասված .

«Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության եւ ռացիոնալության որեւէ տարր չպարունակող:

Այսպիսի հրապարակումներով նախեւառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսեւորվում, տարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվում, իրային եւ պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են եւ այլն: Այս ամենը ոչ միայն է բարոյալքող ազդեցություն է ունենում հայրենյաց եզերքի անվտանգության ու անձեռնմխելիության ապահովման առաքելությունն իրականացնող զինված ուժերի անձնակազմի վրա, այլեւ, հաճախ, հասարակայնության շրջանում անհարկի, երբեմն նաեւ ոչ տրամանաբանական, շահարկումների տեղիք տալիս, որն այսօր, առավել քան երբեւէ անհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտագության ու կայունության մակարդակի բարձրացմանը:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել