Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է ակումբի ղեկավարության՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումից:

«The Times»-ը հաղորդում է, որ իտալացի մասնագետը պատրաստվում է դատի տալ լոնդոնյան ակումբի ղեկավարությանը: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ նրան ուշ են տեղեկացրել աշխատանքից ազատելու որոշման մասին:

Կոնտեի փաստաբանների կարծիքով, «Չելսիի» ղեկավարության նման պահվածքը նվազեցրել է մարզչի՝ նախքան նոր մրցաշրջանի մեկնարկն աշխատանք գտնելու հավանականությունը:

Դատարանում Անտոնիո Կոնտեն պահանջելու է 2018-19թթ. մրցաշրջանի համար առավելագույն փոխհատուցում՝ 9 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Անտոնիո Կոնտեին աշխատանքից ազատելու մասին, իսկ հաջորդ օրն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Մաուրիցիո Սարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել