Life.panorama.am-ը գրում է.

Շուտով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա նոր ներկայացմամբ, որում գյումրեցի դերասաների հետ միասին հանդես կգան նաև Հրանտ Թոխատյանը և դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ՝ ներկայացման, իր կերպարի և այլ մանրամասների մասին:

«Առաջարկը ստացել եմ Տիգրան Վիրաբյանից: Գնացի Գյումրի, զրուցեցի պիեսի ռեժիսորի՝ Լյուդվիգ Հարությունյանի հետ, որից հետո արդեն պրն. Թոխատյանի հետ միասին սկսվեց մեր համատեղ աշխատանքային գործընթացը»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Վերջինիս խոսքով իր կողմից առաջարկն ընդունելու ամենակարևոր պատճառը պիեսի՝ Գյումրում թատրոնում բեմադրվելը և ներկայացվելն էր.

«Անկեղծ եմ ասում, առաջին հերթին ուշադրություն եմ դարձրել այն փաստին, որ պիեսը պետք է բեմադրվեր Գյումրու թատրոնում: Ինձ համար մեծ ուրախություն է խաղալ այս թատրոնում, քանի որ այն պատմական է, ինչպես նաև ուրախ եմ, որ խաղալու եմ հենց Գյումրու հանդիսատեսի համար: Սա պարտավորեցնող, և, միևնույն ժամանակ, շատ հաճելի հանգամանք է ինձ համար: Գյումրեցիները թատրոնի ժողովուրդ են, ունեն թատրոնի ճիշտ ընկալում, բայց նաև շատ պահանջկոտ են: Չմոռանամ նաև իմ խաղընկերներին, ովքեր, բացի Հրանտ Թոխատյանից, տվյալ թատրոնի դերասաններն են: Նրանք բոլորն էլ շատ հյուրընկալ և ջերմ մարդիկ են»,- նկատեց Ռոզի Ավետիսովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել