«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանն այս շրջանում նախապատրաստվում է միջազգային «Միսս Աշխարհ» մրցույթին պրոֆեսիոնալ ներկայանալու համար, ասում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի բարձր հորիզոնական զբաղվեցնի: BlogNews.am-ը գեղեցկուհու հետ զրուցել է այս շրջանում զբաղվածության, քննադատությունների և տրամադրվածության մասին:      

Արենան շաբաթը հինգ անգամ հաճախում է մարզասրահ՝ կառուցվածքը կատարելիության հասնցնելու համար, ինչպես նաև լավացնում է անգլերենի իմացությունը. «Ես միշտ զբաղվել եմ սպորտով, անգամ Թեհրանում որպես անհատական մարզիչ եմ աշխատել, ես միշտ հետևում եմ իմ կազմվածքին»:

Գեղեցկուհին մրցույթում հաղթելուց հետո բավականին առաջարկներ է սացել, թե դիզայնբերների, թե լուսանկարիչների կողմից: Պատմում է, որ շատերն էին ցանկանում լուսանկարել և համագործակցել նրա հետ, իսկ ամենահետարքիքր առաջարկները դեռ քննարկում և ընտրում են իր մենեջերի հետ: «Հիմա շատ զբաղված գրաֆիկ ունեմ, բայց պետք է խոստովանեմ, որ այս ամենը չափազանց հաճելի և հետաքրքիր է»:

Արենան բնակվում է Թեհրանում, այն հարցին գուցե հետագայում  տեղափոխվի Հայաստան բնակության՝ գեղեցկուհին նշում է. «Նախքան մրցույթը, ես մտածում էի այս ուղղությամբ, իսկ հաղթանակս այդ որոշումս ավելի ամրապնդվեց, միայն մնում է, որ հովանավորները ինձ աջակցեն այդ հարցում: Ես շատ սիրում եմ Հայաստանը և միշտ երազել եմ այստեղ բնակվելու մասին»:

Խոսելով Հայաստանում մոդելային բնագավառի, ինչպես նաև դրա աճի մասին նշում է, որ իր կարծիքով դեռ զարգանալու տեղ շատ կա. «Աղջիկները պետք են լինեն ավելի համարձակ և ինքնավստահ, բայց ես տեսնում եմ շատ փայլուն ապագա, քանի որ շատ աղջիկների հետ եմ շփվել, ովքեր արդեն երկար ժամանակ է այս ոլորտում են, նրանք շատ լավն են իրենց գործում և համապատասխան միջազգային չափանիշներին: Շատ հետաքրքիր և ողջունելու է, որ Հայաստանը առաջին անգամ մասնակցելու է «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթին, դա մեծ առաջընթաց է:  Վստահ եմ՝ ապագան լավ է լինելու»:   

Մրցույթի ժամանակ Արենային շնորհեցին «Միսս համերաշխություն» տիտղոսը, ասում է, որ սա նրա միակ առավելությունը չէ. «Եթե մի կողմ դնենք իմ արտաքին տվյալները, ես շատ նպատասկասլաց  և պատրաստված էի եկել այս մրցույթին: Այդ ժամանակ չէի մտածում, հաղթելու կամ պարտվելու մասին, բայց իմ հաղթանակը տեսնում եմ նպատակասլածությանս մեջ: Մնացած առավելություններս տեսել և գնահատել են ժյուրիի անդամները, ովքեր տեսել են այն աղջկան, ով պետք է ներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում»:  

Մրցույթից հետո, մասնակից աղջիկներից մեկը իր տված հարցազրույցում նշել էր, որ նախապես արդեն որոշված էր հաղթողի անուն: Արենան ասում է, որ չի վախենում նման խոսակցություններից. «Գուցե այդ աղջկա ֆավորիտը ես եմ եղել և նա իմ մեջ է տեսել հաղթողին: Ես միայն ուրախ եմ նման խոսքեր լսելուց: Դրանք միայն իրենց աչքին են քննադատություններ և գուցե ունեն բացասական միտում, բայց ինձ համար՝ ոչ:  Նա այդպես ինձ մեծ ինքնավսահություն է տալիս: Իհարկե իմ հաղթանակը նախապես որոշված չէր: Ես կարծում եմ՝ դա զուտ մանկական և աղջկական նախանձություն է, որը հուսանք կլուծվի տարիների ընթացքում: Եթե ես չլինեի հաղթողն, այլ մեկ ուրիշը ես կգրկեի և կշներհավորեի, որովհետև նա ներկայացնելու է իմ հայրենիքը»:

Արենայի համար «Միսս Աշխարհ» մրցույթը նախ քո ձայնը բարձաձայնելու խնդիր է, նոր հետո գեղեցկության. «Մենք աշխարհում ունենք բազմաթիվ խնդիրեն, որոնք պետք է լուծվեն: Գեղեցկության մրցույթը չի ներկայացնում միայն գեղեցիկին, այս միջոցով ուզում է ներկայացնի նաև երկրի խնդիրրենը: Մենք սփյուռքում ապրողներս ավելի շատ ենք տեղյակ աստեղ կատարվող իրադարձություններից, մենք շատ կարևորում ենք մեր ավանդույթները, ինչպես նաև հայի հետ ամուսնանալու կարևորությունը»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել