Շինարարության ոլորտում «Պրոֆ Ալ»-ը հանդիսանում է Հայաստանի լավագույն կազմակերպություններից մեկը: Ոլորտում լինելով արդեն տասնվեց տարի, ընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը և ներկայացնում է «PROF AL Home» նոր երկհարկանի ցուցասրահը՝ ինտերիերի և էքստերիերի մասնագիտացված լուծումներով: Սրահը գտնվում է Դ.Անհաղթ 8 հասցեում:

«Պրոֆ Ալ» ընկերությունը հայտնի է կահույքի արտադրմամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակի ծածկերի ներկրմամբ և արտադրությամբ: Իսկ նոր՝ «PROF AL Home»-ի իր տեսակի մեջ եզակի է՝ ներկայացնելով ինտերիերի և էքստերիերի լայն տեսականի. «Մենք նոր մոտեցում ենք ներկայացնում ոլորտում և չեմ վախենա ասել, որ նաև ոճ ենք թելադրում: Մեր առաջարկած կոնցեպտ եզակի է նրանով, որ պատվիրատուն պարտավոր չէ գնալ արտադրամաս ինչ որ բան պատվիրելու համար, իսկ մեր սրահում բոլոր կարող են գալ, տեսնել, ինչպես նաև շոշոփել»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը:

Սրահի առաջին հարկում ներկայացված են ինտերիերի հետ կապված դետալներ, իսկ արդեն կոնստրուկցիաներ, որոնք վերաբերվում են էքստերիերին: Սրահում գործում է նաև անվճար խորհրդատվություն, անկախ նրանից պատրաստվում եք գնում անել, թե ոչ:

Կազմակերպությունը իր հիմնադրման օրվանից ունի դիզայներների մեծ թիմ, ովքեր առաջարկում են յուրօրինակ և տարբերվող լուծումներ: Ի դեպ, 2013 թվականից սկսած ընկերություն իր արտադրանքն արտահանում է այլ երկներ՝ Սաուդիան Արաբիա, Միցյալ Էմիրություններ, Ռուսաստան և Վրաստան. «Մենք միակն ենք որոլտում, որ այս երկրներում ներկայացնում իր արտադրանքը, ի շնորհիվ մեզ Սաուդյան Արաբիայում հայկական արտադրանքը հայտնի է որպես եվրոպականին համարժեք արտադրանք»,-ավելացրեց Էդգարը:

Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

«Պրոֆ Ալ» ընկերությունը միակն է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ հիսուն հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել