Հենրի Հովարդ Հոլմը իր «կարիերան» սկսել է շատ վաղ և դարձել ԱՄՆ-ի առաջին սերիական մարդասպանը: Իրականում նրան անվանում էին Հերման Ուեբսթեր Մաջեթ: Ծնվել է 1861-ի մայիսի 16-ին Նյու Հեմփշիր նահանգի Հիլմանթոն քաղաքում: Մահապատժի օրը՝ 1896-ի մայիսի 7-ին, ոստիկանությունը նրան մեղադրեց 9 սպանություններ մեջ, սակայն նա պնդում էր, որ իր զոհերը առնվազն 27-ն են եղել: Մինչ օրս հստակորեն պարզ չի, թե այս մարդասպանի գլխի համար իշխանությունները ինչքան գումար են առաջարկել: Կան մարդիկ, որոնք ասում են, թե զոհերի թիվը հասել է 200-ի: Չիկագոյի բնակիչների բախտը ամենաշատն է բերել. սպանությունների ամրոցը, որը Հոլմսի պատվերով էր կառուցվել, գտնվում էր հենց այստեղ:

Հոլմսն առևանգում ու պղծում էր մարդկանց դիերը

Համալսարանում ուսանելու տարիներին Հոլմսը դիահերձարանից առևանգում էր մրդկանց դիեր ու վնասներ էր հասցբում դրանց, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ այդ մարդիկ կյանքից զրկվել են ծանր վթարների արդյունքում: Այնուհետև նա փորձում էր ապահովագրությունից գումար կորզել, հղում կատարելով այն բանի վրա, որ նրանք իրենց մահով են մահացել:

19-րդ դարի վերջում ավտովթարների արդյունքում մահացության մակարդակը բարձր մակարդակի հասավ: Օրինակ, 1889-1893 թթ. ավելի քան 1469 հետիոտներ (միայն Չիկագոյում) մահացել են գնացքների տակ ընկնելով, իսկ հաջորդող տարիներին այդ թիվը զգալիորեն աճել էԼ 1889-ին 257 մարդ երկաթուղիներում մահացան, 1893-ին զոհերի թիվը հասավ 431-ի:  Սա աննախադեպ ու սարսափելի ցուցանիշ էր:

Իհարկե, Հոլմսը չէր կարող նման հնարավորությունը բաց թողնել ձեռքից: Ըստ պտտվող շշուկների՝ նա 12,000 ԱՄՆ դոլար է ստացել մի գործի համար: Չխոսենք այն դեպքի մասին, երբ նա ընկերներից մեկին համոզել էր մահ բեմադրել ու ապահովագրությունից 10,000 դոլար էր ստացել: Հաշվի առնելով այն, որ միջին վիճակագրական աշխատողը շաբաթական 20 դոլար էր ստանում, Հոլմսի եկամուտը իր սև գործերի հաշվին շատ ավելի բարձր էր միջինից:

Հոլմսը բազմակին էր

Երբ Հոլմսին կառափնարան տարան, այդ պահին նա ամուսնության մեջ էր գտնվում միաժամանակ երեք կանանց հետ: Առաջին անգամ նա ամուսնացել էր դեռահաս տարիքում՝ 1878 թ. հուլիսի 8-ին, Ալթոն քաղաքից Կլարա Ա. Լավրինգի հետ: 9 ամիս անց նա նորից ամուսնություն է գրանցել՝ այս անգամ ինեապոլիս նահանգում Միրթա Զ. Բելկնապի հետ, սակայն Կլարայից չէր ամուսնալուծվել: 1889-ին Հոլմսն ու Միրթան Իլինոյս նահանգ տեղափոխվեցին, որտեղ 1889 թ. հուլիսի 4-ին լույս աշխարհ եկավ նրա դուստրը՝ Լյուսի Թեոդեյթ Հոլմսը: Հոլմսն այդ ժամանակ ապրում էր Չիկագո Վիլմետ ոչ քաղաքային տարածքում, հազվադեպ էր տուն գնում և երկար ժամանակ էր հատկացնում իր «բիզնեսին»՝ մարդկանց համոզում էր կրեդիտներ վերցնել, որոնք նրանք երբեք չէին վճարելու:

Հոլմսն անգամ ժամանակ չէր գտնում Կլարայից ամուսնալուծվելու համար: Նրա երրորդ կինը դարձավ Ջորջիանա Յոուկը: Հարսանիքը կայացավ 1894-ի հունվարի 9-ին: Միաժամանակ Հոլմսը հանդիպում էր իր ենթականերից մեկի կնոջ հետ: Նրա անունը Ջուլիա Սմայթ էր, ով էլ հետագայում Հոլմսի զոհերից մեկը դարձավ:

Նրա զոհերից երեքը երեխաներ էին

Հոլմսի զոհերից են եղել ոչ միայն նրա մոտ ընկեր-գործընկերը, այլ նաև վերջինիս երեք երեխանեըր: Նա մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է կտրատել ընկերոջը՝ Բենջամին Պիտզելին կտորների, այնուհետև մնացորդներն այրել է գազօջախում: Որպեսզի դրանք լավ այրվեն, նա գազօջախի մեջ դրել է նաև պոպկորն: Հոր մահից մի քաի ամիս անց Պիտզելի երեխաները ևս ընդգրկվեցին Հոլմսի զոհերի ցանկում: Նա երեխաներին Կանադա տարավ, աղջիկներին համոզեց սունդուկի մեջ մտնել ու գազ բաց թողեց: Այն բանից հետո, երբ երեխաները խեղդվեցին, Հոլմսը երեխաների մարմինները թաղեց նկուղում:

Հոլմսը պատմել է, թե ինչ տեսք ունեին երեխաների «փոքրիկ, մթագնած դեմքերը», երբ նա հանում էր նրանց հագուստը ու ողջ-ողջ թաղում էր հողի մեջ՝ սատանայական ոգևորությամբ: Երեխաները երեքն էին՝ երկու աղջիկ և մեկ տղա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել