Ստեղծագործական գանձարան

1990-ականներին արևմտյան լրագրողներն ու դիվանագետները հրավիրվեցին գաղտնի թանգարան, որը գտնվում էր Ուզբեկստանի մեկուսացված քաղքներից մեկում՝ Նուկուսում: Թանգարանում պահվում էին արվեստի հարյուրավոր գործեր, որոնք թվագրվում էին ստալինյան ռեժիմի սկզբնական շրջանին, երբ նկարիչներին ստիպում էին իրենց աշխատանքները համապատասխանեցնել Կոմունիստական կուսակցության պահանջներին: «Հոտած բուրժուական արվեստը» փոխարինվեց գործարանների մռայլ պատկերներով:

Կոլեկցիոներ Սավիցկին նկարիչներին ու իրենց ընտանիքներին հավատացնում էր, որ այդ նկարիչների աշխատանքներն իր ձեռքում ապահով կլինեն: Նկարիչները տալիս էին նրան իրենց ստեղծագործությունները՝ հույս ունենալով, որ դրանք չեն կորի: Սավիցկին պահպանում էր դրանք Նուկուսում՝ քաղաքում, որը հարյուրավոր կիլոմետրեր շառավիղ ունեցող անապատով էր շրջապատված:

Աշխատանքները թաքցվում էին ոչ այնքան շրջակա աշխարհից, այլ բռնապետական ռեժիմից: Չնայած այն բանին, որ այդ արվեստի գործերի կարևորությունը դեռևս հարցականի տակ է դրված, այս պատմության արժեքն այն է, որ այդ աշխատանքները գաղտնի են պահվել տասնամյակներ շարունակ՝ ոչ մի կասկած չառաջացնելով:

Աստղագնացի մահը

Խորհրդային Միությունը մեկ անգամ չէ, որ տիեզերագնացներին «մաքրել է» իր պատմությունից: Այսպես, օրինակ, գաղտնի են պահվել առաջին տիեզերագնացի մասին տեղեկությունները, ով մահացել էր տիեզերական մրցաշարի ժամանակ: Վալենտին Բոնդարենկոն վախճանվեց 1961 թ. մարզումների ժամանակ: Նրա գոյության մասին Արևմուտքում չգիտեին մինչև 1982 թ., իսկ հանրային խոստովանություն արվեց միայն 1986-ին:

Ճնշումային խցում իրականացվող մեկուսիչ վարժությունների ժամանակ Բոնդարենկոն ճակատագրական սխալ թույլ տվեց: Այն բանից հետո, երբ նա հանեց իր վրայից բժշկական սենսորն ու մաքրեց մաշկը սպիրտով, բամբակը գցեց տաք սալիկի վրա, որն օգտագործում էր թեյ պատրաստելու համար: Երբ նա փորձեց իր կցորդիչով մարել կրակը, մթնոլորտը, որը 100%-ով թթվածնից էր կազմված, օգնեց, որ հագուստը ևս այրվի: Դուռը բացելու համար մի քանի րոպե էր անհրաժեշտ: Այդ ժամանակ տիեզերագնացը 3-րդ աստիճանի այրվածքներ ստացավ ողջ մարմնի վրա, բացի ոտնաթաթերից. դա միակ վայրն էր, որտեղ բժիշկը արյունատար անոթներ գտավ: Մաշկը, մազերն ու աչքերն ամբողջությամբ այրված էին: Նա շշնջում էր. «Շատ է ցավում... Օգնե՛ք ինձ, դադարեցրե՛ք ցավը»: 16 ժամ անց նա վախճանվեց:

Այս իրողության ժխտումը միայն այն բանի համար, որպեսզի խուսափեն վատ նորություններից, վատ որոշում էր:

Զանգվածային սով. պատմության ամենասարսափելի դեպքերից մեկը

1932 թ. սովի մասին լսել են շատերը, սակայն ներքին ու արտաքին փորձերը՝ թաքցնել այս փաստը, հիշատակման արժանի են: 1930-ականների սկզբին Խորհրդային Միության քաղաքականությունը մի քանի միլիոն մարդու մահվան հանգեցրեց:

Թվում է, թե այդպիսի բանը դժվար է թաքցնելն արտաքին աշխարհից, սակայն, ի երջանկություն Ստալինի ու նրա ենթակաների, մարդիկ սիրում էին ժխտել շատ փաստեր:

Նյու Յորք Թայմսը, ինչպես նաև մյուս ամերիկյան թերթերը, գաղտնի էին պահում ԽՍՀՄ-ի բնակիչների քաղցը: Ստալինը մի քանի նախապատրաստական տուրեր արտասահմանյան հանձնաժողովների համար. խանութները լի էին սննդով, սակայն յուրաքանչյուրը, ով համարձակվում էր մոտենալ այդ խանութներին, ձերբակալվում էր: Փողոցները լվացվել էին, բոլոր գյուղացիների փոխարեն կոմունիստական կուսակցության անդամներ էին: Անգլիայից Հերբերտ Ուելսն ու Իռլանդիայից Ջորջ Շոուն պատմում էին, որ սովի մասին լուրերն անհիմն են եղել: Բացի դրանից, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի վարչապետը այցելեց Ուկրաինա, նա երկիրը նկարագրեց որպես «ծաղկած այգի»:

Այն ժամանակ, երբ 1937-ին անցկացված մարդահամարի արդյունքները հրապարակվեցին, սովն արդեն մարել էր: Չնայած այն բանին, որ քաղցից մահացածների թիվը հասնում էր Հոլոքոստի զոհերի թվին, սովի գնահատականը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն, տրվեց միայն տասը տարի անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել