«Մեր տեղեկություններով՝ օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդա­սարյանն ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին:


Թիմը որոշել են երիտասարդացնել: Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թելավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարա­րությունից՝ ԱԺ-ում 49+1 տոկոս գրավելու մասին. «Երևանն էլ կգրավենք»: Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան: «ՀԱՊԿ և ԵվրԱզէս ակադեմիայի խորհուրդը գլխավորելուց հետո Արթուր Բաղդա­սարյանի ռուսաստանյան այցերը հաճախակիացել են»: ՕԵԿ-ում կարծում են, որ Բաղդասարյանի՝ Պատրուշևի, Բորդյուժայի, Վայնոյի, Սեչինի հետ ունեցած կապերն իրենց օգնելու են այս փուլում, մանավանդ՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանություն­ների տարաձայնությունների ֆոնին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել