Արևային եղանակին բոլոր մասնագետներն էլ խորհուրդ են տալիս արևապաշտպան քսուքներ օգտագործել, բայց եկեք խոստովանենք, որ ոչ բոլորս ենք այդպես վարվում։ Թեթև առաջին հայացքից թվում է, թե արևը շատ բան չի կարող անել, բայց ըստ բազմաթիվ գիտնականների արևայրուքից կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, իսկ ԱՄՆ-ում քաղցկեղների շրջանում ամենատարածվածը հենց մաշկի քաղցկեղն է։ Ուստի եթե մտահոգված եք ձեր առողջությամբ, ապա անպայման օգտագործեք արևապաշտպան քսուքներ։

Բայց եթե այնուամենայնիվ արդեն արևն արդեն այրել է ձեր մաշկը և այն ուժեղ ցավում է, ապա անպայման այս դեպքում ևս քայլեր ձեռնարկեք։ Թեև խանութներում ու դեղատներում բազմաթիվ միջոցներ են վաճառում, այսօր ձեզ ենք ներկայացնում արևայրուքի դեմ պայքարող մի ոչ ավանդական միջոց։ Հավանաբար ձեզ էլ թվաց, որ խոսքը մածունի մասին է, բայց ոչ, խոսքն ամենևին էլ մածունի մասին չէ։

Որոշ ժամանակ առաջ ամերիկուհի Սինդի Սթյուվարթն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է սափրվելու փրփուրն իր դստերն օգնել ազատվել արևայրուքի ցավերից։ Ամեն ինչ շատ պարզ է․ վերցրեք սափրվելու փրփուր (նախընտրելի է բնական յուղերով հարուստ) և այն քսեք մարմնի այն մասերին, որոնք այրվել են արևից։

Ըստ Սինդիի և նրան հետևած հազարավոր մարդկանց, սա հիանալի և արդյունավետ միջոց է։ Փորձեք ինքներդ և համոզվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել