Այս պատկերն արված է Աբիդոսում գտնվող Սեթի I-ի տաճարի խորաքանդակին:

Ի՞նչ եք Դուք այստեղ տեսնում: Շատերը վստահեցնում են, որ սա հարձակվող ուղղաթիռի պատկեր է, որում նաև երևում են իրար տակ ու վրա դրված տանկեր, որոնց վրա էլ իր հերթին արծիվ կա կանգնած՝ նայող զրահատանկին: Այստեղ նաև երևում են այլ տեսակի երկու թռչող սարքեր, որոնք նույն կողմ են ուղղված: «Թշնամին» զրահատանկն է: Թոշակառու մի հրամանատար այս պատկերում ճանաչել է ԱՄՆ-ի հատուկ ռազմական ուղղաթիռներից մեկն ու ասել, որ հիերոգլիֆների ողջ հավաքածուն մտնում է «Փոթորիկ անապատում» օպերացիայի մեջ: Սա միակ պատերազմն է եղել որում նման ուղղաթիռ ու տանկեր են մասնակցել միաժամանակ:

Սրանից հետո դժվար է հաստատելը, որ եգիպտացիները չեն կանխատեսել ապագան՝ պատկերելով այսպիսի հիերոգլիֆներ ուղղաթիռների հայտնագործումից հազարավոր տարիներ առաջ: Աշխարհում շատ մարդիկ ու վեբ-կայքեր ուսումնասիրութան են ենթարկել այս պատկերը:

Եկեք տեսնենք, թե ինչ է այն նշանակում:

Ուղղաթիռի կողքին մարդիկ տեսնում են ցամաքային տանկ երկար հրանոթով: Դրա ներքևում կա՛մ բեռնատար ինքնաթիռ է, կա՛մ ստորջրյա նավակ: Առավել զգայունները աջ անկյունում տեսնում են անգամ ռադիոտեղորոշիչ համակարգ:

Ուժեղ զարգացած երևակայությունը թույլ  է տալիս որոշներին ենթադրել, որ ուղղաթիռի կողքին ամենևին էլ տանկ չէ, այլ «թռչող ափսե»:

Չորրորդ օբյեկտը դիտարկում են որպես դիրիժաբլ կամ տիպիկ ՉԹՕ:

Տեխնիկան, որն ակնհայտորեն չի համապատասխանում այդ ժամանակներին, ոչ թե ստեղծում, այլ ամրապնդում է այն հիպոթեզը, որ հին եգիպտացիներն իրենց քաղաքակրթությունում ինչ-որ խորհրդավոր ու զարգացած երևույթներ են ունեցել, որոնք «ժառանգել են» ավելի հին քաղաքակրթություններից: Օրինակ՝ ատլանտներից, կամ տիեզերքից եկածներից, որոնց համարում էին փարավոնների հետ կապի մեջ մշտապես գտնվողներ:

«Հին եգիպտական ուղղաթիռի» հանելուկը լուծեցին Մյունխենի եգիպտոլոգիայի համալսարանի հնագետները 1992-ին: Ուսումնասիրելով պատկերը՝ նրանք եկան եզրակացության, որ պատկերի յուրաքանչյուր հատված ուղղակի նախկինում հիերոգլիֆ է համարվել, և ոչ մի այլմոլորակայինների ու տիեզերքից եկածների մասին խոսք գնալ չի կարող:

Լուսանկարում պատկերված է, թե ի սկզբանե ինչ տեսք են ունեցել այն հիերոգլիֆները, որոնք հետագայում ուղղաթիռ, տանկ ու այլ տեխնիկայի են նմանեցվել մարդկանց կողմից:

Հանելուկի լուծումը կարելի է գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր նայելով պատկերին: Այստեղ իրար վրա գտնվող երկու հիերոգլիֆային գրառումներ են: Սեթի փարավոնի արձանագրությունը «ուղղվել է» նրա ժառանգ Ռամզես II-ի կողմից և դարձել է «Ռամզեսը, ով պաշտպանում է Եգիպտոսը ու նվաճում է այլ երկրներ»:

Ժամանակի ընթացքում քայքայվել են հիերոգլիֆների գունանյութերը, առանձնացել ու իրարից հեռվացել, մաքրվել են մի շարք հիերագլիֆներ, և արդյունքում ստացվել է այս տարօրինակ կոմբինացիան:

Դժվար է մոռանալ այն վարկածի մասին, որ այս նշաններն, ամեն դեպքում, չափազանց նման են ժամանակակից տեխնիկայի: Չէ՞ որ մենք անհասկանալի երևույթների մեջ մենք միանգամից փորձում ենք գտնել այն ամենը, ինչը ծանոթ է մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել