168.am-ը գրում է.

«Անձամբ ինձ հետ նման խոսակցություն չի եղել։ Կարծում եմ՝ դա վարչապետն ինքը կմեկնաբանի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրավապահներից այդքան էլ գոհ չէ, թերացումներ կան, և, եթե այսպես շարունակվի, հնարավոր են փոփոխություններ։

Հարցին՝ վարչապետը դժգոհե՞լ է Դավթյանի աշխատանքից, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ինձ էդպիսի բան չի ներկայացրել վարչապետը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել