Tert.am-ը գրում է.

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:  

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնեց Եղոյանը:

Վերջինս նշեց, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը:

«Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- հավելեց Արման Եղոյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել