Armsport.am-ը գրում է.

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն համեմատել է Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին.

«Ես սիրում եմ Մեսսիի խաղը: Նա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է ու խաղադաշտում անհասկանալի հույզեր է պատճառում քեզ: Ռոնալդուն չունի ոչ մի թերություն:

Եթե համեմատենք ֆուտբոլը թենիսի հետ, ապա Մեսսին Ֆեդերերն է` մաքուր և բնական արվեստ, իսկ Ռոնալդուն` Նադալը:

Նրա բարձրակարգ լինելն ամենօրյա աշխատանքների ու նպատակասլացության արդյունք է»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել