Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ներողություն է խնդրել բրիտանացի դայվեր Վերն Անսվորթից նրան «մանկապիղծ» անվանելու համար՝ գրում է lenta.ru-ն:

Մասկը բացատրել է, որ զայրացած է եղել այդ պահին: Նրա խոսքով՝ Վերնը սուտ է խոսել և անպարկեշտ արտահայտություն է արել Իլոն Մասկի հասցեին՝ Թաիլանդում ջրի տակ մնացած քարանձավից երեխաների փրկության գործողություններին մասնակցած դայվերների խմբի առաջնորդի տվյալների հաշվարկով կառուցված փոքրիկ նավի հետ կապված:

«Այնուամենայնիվ, նրա գործողությունները չեն կարող արդարացնել իմ պահվածքը, և ես ներողություն եմ խնդրում պարոն Անսվորթից»,- ասել է Մասկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել