Հուլիսի 18-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով քարը (մոտ 2 խմ) հեռացվել է երթևեկելի հատվածից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել