Շախմատը սեղանի ինտելեկտուալ խաղ է, որը հիմնված է ոչ թե ֆիզիկական շարժունակության կամ մարդկային ուժի վրա, այլ նրա ինտելեկտի ու տրամաբանական կարողությունների։ Շատ դպրոցներում այսօր արդեն շախմատը պարտադիր առարկա է դարձել ու օգնում է երեխաներին զարգացնել իրենց մտավոր կարողությունները։

Շախմատ, ինչպես հայտնի է գրեթե բոլորին, խաղում են երկուսով սև-սպիտակ տախտակի վրա, որը 64 վանդակների է բաժանված։ Օգտագործվում են հատուկ ֆիգուրներ։ Խաղի կանոնները սահմանում է Շախմատի միջազգային ֆեդերացիան։

Ժամանակակից շախմատը համարվում է սպորտ։ Աշխարհի բնակչության մեծամասնությունը հետևում ու մասնակցում է շախմատային մրցաշարերին։

Շախմատի հայրենիքը Հնդկաստանն է

Շախմատի պատմությունը սկսեվել է ավելի քան 1,5 հազար տարի առաջ։ Խաղն աշխարհին նվիրել են հնդկացիները․ այն ի հայտ է եկել Հնդկաստանում V-VI դարերում։ Մարդկությանն այսօր հայտնի են հին հնդկական տրակտատներ, որոնք արձանագրություններ են բովանդակում VII դարի շախմատի մասին։

Վկայություններ կան շախմատի մասին անգամ հին հնդկական «Վեդաներում»․ դրանցում շախմատն անվանվում է «չատուրանգա»։ Սկզբում սեղանի այս խաղը հայտնի էր միայն Արևելքում, սակայն ժամանակի ընթացքում տարածում գտավ նաև Եվրոպայում։  

Շախմատը «պատերազմ է»

Խաղի ժամանակակից անվանումը փոխ է առնվել պարսկերենից ու նշանակում է «շահը մահացել է»։ Հին հնդկերենից թարգմանած խաղի անվանումը նշանակում է «չորս հոգանոց»։ Այս տերմինով Հնդկաստանում կոչում էին զորքերի հատուկ կառուցվածքը, որն էլ հետագայում արտացոլվել է խաղատախտակին ֆիգուրների դասավորման մեջ։

Ֆիգուրները ներառում էին նախկինում ռազմակառքեր, փղեր, ձիեր ու զինվորներ, և շախմատը խաղում էին չորս հոգով։

Խաղի հին կանոնները

Խաղի հին կանոնները մեծ մասամբ հիշեցնում են նոր կանոնները, և իրարից որոշ չափով տարբերվում էին Հնդկաստանի տարբեր շրջաններում։ խաղացողները քայլերն անում էին հերթականությամբ։ Նա, ով հաղթում էր դիմացինի ֆիգուրին, լրաուցիչ քայլի իրավունք էր ստանում։ Ժամանակային վերահսկողություն չէր իրականացվում։

Այդ պատճառով էլ խաղերը շատ երկար էին տևում։ Յուրաքանչյուրի «զորքը» մի գույն ուներ՝ դեղին, կանաչ, սև ու կարմիր։

Հնում շախմատը խաղում էին 8x8 վանդակներով տախտակի վրա։ Ֆիգուրների դասավորվածությունը նույնն էր, ինչ այսօր։

Շախմատը արաբական արևելքում․ ժամանակակից խաղի ի հայտ գալը

XI դարում շախմատը հասավ արաբական արևելք։ Դրա մասին առաջին հիշատակումները հանդիպում են արաբ պատմաբան Ալբիրունիի մոտ, ով այս խաղին անգամ առանձին աշխատություն է նվիրել։

Խաղի արաբական տարբերակը կոչվում էր «շատրանջ»։ Մասնակցում էին 2 հոգի։ «Զորքի» կազմի մեջ մտնում էին արքան, թագուհին, ութ զինվոր, երկու ձի ու երկու նավակ։ Ֆիգուրները երկու գույն ունեին՝ սև և սպիտակ։

Շատրանջը ժամանակակից շախմատի անալոգն էր։ Քայլերն ամբողջովին նույն կերպ էին արվում ու կանոնները նույնն էին։

Երբ արաբները նվաճեցին Պիրենեյան թերակղզին, խաղը լայն տարածում գտավ Արևմտյան Եվրոպայում։ Ավելի ուշ այն հասավ Միջին Ասիա, այնուհետև՝ Ռուսաստան։ Ռուսաստանում շախմատի մեծ սիրահարներ էին Իվան Ահեղն ու Պետրոս I կայսրը։

Շախմատի առճակատումը մարդու ու համակարգչի հետ

Խաղը համարվեց ամենաինտելեկտուալը, որտեղ «ձեռքի ճարտարությունը» ոչ մի նշանակություն չունի։ Այդ պատճառով անցյալ դարի 70-ականներին շախմատի խաղեր անցկացվեցին մարդու ու համակարգչի մեջ՝ որպես ցուցադրական մրցակցություն իրական ու արհեստական ինտելեկտների միջև։

Համակարգչի հետ առաջինը մրցության մեջ մտավ Դևիդ Լևին ու հաղթանակ տարավ։ Դա տեղի ունեցավ 1978-ին։ 1989-ին նա պարտվեց․ առավել խելացի գտնվեց Deep Thought համակարգչային ծրագիրը։

Սակայն, վերջապես, 1991-ին անգամ այս ծրագիրը երկու անգամ «զիջեց» ռուս շախմատիստ Գարի Կասպարովին։ 1996-ին Կասպարովը ևս պարտվեց, սակայն այս անգամ Deep Blue ծրագրին։ այսպիսի մրցումներ հաճախակի են անցկացվում, և, դժբախտաբար թե բարեբախտաբար, համակարգիչները գնալով ավելի շատ հաղթանակներ են կորզում մարդկանցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել