Aysor.am-ը գրում է.
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է կացության թույլտվություն տրամադրել, շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը, այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանում հարազատներ ունեն կամ ծնվել է ՌՍՖՍՀ-ում և խորհրդային քաղաքացիություն ունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, հայտնում է РИА Новости-ն:
 
Բացի այդ, նախագիծը ենթադրում է առանց ժամանակավոր բնակության պայմանների կացության իրավունք տրամադրել արտերկրից որակյալ մասնագետներին, ովքեր Ռուսաստանում գործունեություն են ծավալում մինչև դիմումը ներկայացնելն առնվազն 6 ամիս:
 
Ներկայումս ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ կարող են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված քվոտա ստացած օտարերկրյա քաղաքացիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել