Գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, որոնցում հիմնական մթերքը ձմերուկն է։ Առաջարկվող դիետան նախատեսված է հինգ օրվա համար. այն օգնում է մաքրել օրգանիզմը, միաժամանակ՝ ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։ 5 օր անց հարկավոր է դադար տալ, ապա, ցանկության դեպքում, կարող եք կրկնել կուրսը։ Դիետայի ընթացքում հարկավոր է ամեն օր 8 բաժակ ջուր խմել։

Ամեն օր նաճաշը նույնն՝ է մի կտոր ձմերուկ և նախընտրած ըմպելիք՝ սուրճ, թեյ և այլն։ Ձմերուկը պետք է լինի 300-350 գրամ։

Առաջին օր

Ճաշ

• 100 գրամ տավարի խաշած միս
• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 50 գրամ պանիր
• մի կտոր տոստ։

Երկրորդ օր

Ճաշ

• մի կտոր տոստ
• 50 գրամ հավի և հնդկահավի խաշած կրծքամիս
• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 100 գրամ գրիլ արված ձուկ
• մի կտոր տոստ
• սեզոնային աղցան։

Երրորդ օր

Ճաշ

• 30 գրամ սպագետի՝ պանրով և լոլիկով
• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• լոլիկով, վարունգով, պղպեղով, հազարով, սոխով աղցան
• 50 գրամ պանիր
• մի կտոր ձմերուկ։

Չորրորդ օր

Ճաշ

• բանջարեղենային ապուր
• մի կտոր տոստ
• 50 գրամ խաշած հավի միս
• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 2 խաշած կարտոֆիլ՝ պարմեզանով
• սեզոնային աղցան
• մի կտոր ձմերուկ։

Հինգերորդ օր

Ճաշ

• 50 գրամ տավարի խաշած միս և սունկ
• մի կտոր տոստ
• մի կտոր ձմերուկ։

Ընթրիք

• 50 գրամ պանիր
• 2 կտոր տոստ
• մի կտոր ձմերուկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել