Armsport.am-ը գրում է.

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չտվեց` ներկայացնելով իրավիճակը

ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը:

Նիսիտի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանի հրավերով զրույց է տեղի ունեցել երեք լրատվամիջոցի հետ:

Հայրապետյանը հայտնել է, որ այս օրերին իր հրաժարականի հարցը չի քննարկվում և այդ մասին մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությունը:

Այս մասին հայտնում է «Armsport.am»-ի թղթակից Արման Առաքելյանը Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպումից:

Գործկոմի նիստում քննարկվել է «Շիրակ» ՖԱ-ն առաջնությունը վերադարձնելու հարցը: Հայրապետյանը նշեց, որ հանուն գյումրեցի երկրպագուների գործկոմին հորդորել է ընդառաջել «Շիրակին» վերադառնալ Բարձրագույն խումբ:

«Փյունիկի» մարզաբազայի հարցով, Արթուր Սողոմոնյանի հետ պայմանավորվածության, Արթուր Վանեցյանի` ՀՖՖ նախագահ դառնալու հավանականության և այլ թեմաների մասին Հայրապետյանի խոսքերը կներկայացնենք ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել