Իրաքի եզդիներին հաջողվել է ստանալ Իրաքի կառավարության աջակցությունը Սինջարի մոտ գտնվող Քոչո գյուղի դպրոցը վերածելու թանգարանի: 
Իրաքի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել վերակառուցել դպրոցը վերածելով թանգարանի և կանգնեցնել հուշարձան 2017թ.-ին Շինգալում և նրան հարակից տարծքներում ԻՊ-ի կողմից եզդի ժողովուրդի նկատմամբ ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԻՊ-ի զինյալներ Քոչո գյուղի դպրոցում 2014թ.-ին հավաքել են 1 202 եզդի , որոնց շատերին գնդակահարել են հենց դպրոցի շենքում, իսկ կանանց ու երեխաների վաճառել ստրկության:
ԻՊ-ի զինյալներից Քոչո գյուղը ազատագրելուց հետո, այդ դպրոցը ողջ եզդի ժողովուրդի կողմից դիտարկվում է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ: Այս գյուղից է նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Նադիա Մուրադը, ով վերադարձել է գյուղ և անցել դպրոցը թանգարան դարձնելու գործին:
Քոչո գյուղը գտնվում է Շինգալից դեպի հարավ 22 կմ հեռավորության վրա: Այս գյուղում տեղի ունեցած սպանդից 395 հոգու սպանությունը նկարահանվել է ԻՊ-ի զինյալների կողմից, մինչ օրս 600 հոգի համարվում է անհայտ կորած: Իսկ դպրոցում գնդակահարվածներից ողջ է մնացել մի 13-ամյա Իդրիսը, ով վիրավորվել և կորցրել է գիտակցությունը, իսկ հետո՝ գիտակցության գալով, մի կերպ փախել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել