Հագելի՛ պարոն վարչապետ

Տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհարժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի և պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ:

Հակիրճ ձևով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը:

Ձորի աջ ափից մինչև Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքևի՝ -3 համարվող 120-150մ երկարությամբ և 20մ լայնությամբ հարկը կծառայի որպես մետրոյի կայարան:

Դրանից վերև տարածքը կարելի է ընդլայնել՝ ունենալով մեկ հարկ ընդհանուր օգտագործման տարածք՝ ավտոկայանատեղի, իսկ մնացած հարկերը կարող են ծառայել որպես առևտրային տարածքներ (սուպերմարկետ), քանի որ կլինեն մեծ քանակով ներդրում կատարողներ:

Կառույցը կիրականացվի ներդնողների ֆինանսական միջոցներով՝ մետրոյի մաս կազմող հատվածը քաղաքին անհատույց տրամադրելու պայմանով:

Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը, առաջարկում եմ ոչ ավանդական ձևով կառուցել շինություններ և հարթակներ, որոնց վրայով կամ միջով կերթևեկեն գնացքները: Իսկ կառույցները և հարթակները կօգտագործվեն որպես ժամանցի կենտրոններ կամ օֆիսային տարածքներ, որոնց մուտքը կլինի վերին հետիոտնային հարթակից և կիրճից: Կարծում եմ՝ այս պահը նույնպես կհետաքրքրի ներդրողներին:
Արդյունքում՝ կունենանք
• մեկ նոր կայարան՝ առանց պետական ներդրումների,
• ուղղևորահոսքի բարելավում և մետրոպոլիտենի աշխատանքի էֆեկտիվության բարձրացում,
• 1,5 տարվա ընթացքում մոտ 1500 աշխատատեղ (1+8 հաշվարկով),
• նվազագույնը 25-30 մլն դոլլարի ներդրում՝ բոլոր կառույցների համար,
• կստեղծվի մնայուն արժեք, որի կառուցումը ըստ նախկին նախագծերի գնահատվում է 150-200 մլն դոլլար,
• լուծվում է անհնարին թվացող և 30 տարիների ընթացքում չլուծված հարց:
Ի՞նչ են շահում ներդնողները.
• ունենում են կառույց՝ անմիջապես մետրոյի վրա և, թե ինչ պահանջարկ ունի նմանատիպ կառույցը, հայտնի է բոլորին,
• եթե ներդնողին հատկացվում է տարածք՝ 50մ X 120մ-ի չափով, որի 1ք.մ-ի արժեքը մոտ 500 դոլլար է, ապա հաշվի առնելով մետրոյի մասով կատարված ծախսերը, պետության նկատմամբ կունենա 1,8 մլն դոլլարի պարտավորություն (ճշգրիտ հաշվարկված թիվ է):
Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը.
• այն տարածք է, որը գտնվում է քաղաքի մեջ, սակայն իր բնույթով նման է քաղաքից հեռու գտնվող մի հիասքանչ վայրի,
• այստեղի կառույցները բաժանվում են մի քանի մասի և կարող են լինել ոչ պակաս գրավիչ և շահավետ, քան մետրոյի կայարանի կառույցը: Այստեղ նույնպես հողհատկացման դիմաց՝ կառուցապատողների միջոցներով, կապահովվի միջկառույցային անցումների թռիչքային մասերը (пролет):
Մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված նախագծի իրագործումը իրենից ոչ մի տեխնիական լուրջ բարդություն չի ներկայացնում:
Կարելի է ստեղծել փոքր աշխատանքային խումբ`շատ կարճ ժամանակում կատարելով նախագծային աշխատանքներ:
Ստորև ներկայացվում է տեղանքի և շինությունների խիստ մոտավոր պատկերը.


Անսահմանափակ հարգանքով՝
Վահագ Ադամյան
Ավարտել եմ Երևանի Ռդիոէլեկտրոկապը և Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1986-2001 թվականները աշխատել եմ Երևանի մետրոպոլիտենում՝ բանվորից մինչև տնօրենի տեղակալ: Զբաղվել եմ տեխնիկական և շահագործման խնդիրներով և գիտեմ մետրոյի կառուցվածքը՝ իր ամենփոքր մանրունքներով:
Այնուհետև աշխատել եմ բազմաբնակարանային շինարարական ոլորտում՝ որպես գլխավոր ինժեներ:
Հեռախոս՝ 091-47-42-14
Էլ. փոստ advahag@mail.ru
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել