Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել