168.am-ը գրում է.

Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների կրկնական սահմանման պատճառով: Հուլիսի 16-ին այս մասին Twitter-ի՝ իր էջում հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Այսօր Իրանը բողոք ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որպեսի ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկի միակողմանի պատժամիջոցների ապօրինի կրկնական սահմանման համար: Իրանը կողմնակից է օրենքի գերիշխմանը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության եւ իրավական հանձնառությունների չհարգմանը: Անհրաժեշտ է դիմակայել միջազգային իրավունքը խախտելու՝  նրա սովորությանը»,- ասված է նրա խոսքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել