Ամառվա սեզոնին ծովափնյա հանգիստ նախընտրողները հաճախ երկար են մտածում՝ ինչ հագուստ տանել և ինչը բացառել: Ինստագրամի ակտիվ օգտատերերն էլ սիրում են ամեն ինչ մանրակրկիտ ընտրել՝ նոր լուսանկարներ թարմացնելու համար: Այս թեմայով BlogNews.am-ը զրուցել է դիզայներ Արփինե Կոշտոյանի հետ:

«Ամառվա ամենակարևոր պահաջներից մեկը գունավոր հագուստն է, պետք է հրաժարվել մուգ և գորշ հագուստից: Լողափ գնալիս իհարկե կարևորը ճիշտ և հարմարավետ լողազգեստն է, թրենդային լոզազգեստներն այս տարի բավականին հետաքրքիր տեսք ունեն՝ հետաքրքիր կտրվածքներով և կապիչներով: Պետք է ունենալ երկու լողազգեստ, ավելի դասական ոճի մեջ, որպեսզի կարողանաս ավելի գեղեցիկ արևայրուք ունենաս, իսկ թրենդային լողազգեստները հաճախ խանգարում են ճիշտ և հարթ արևայրուքում»,-նշում է Արփինեն:

Նա նաև կարևորում է կարդիգանի և պարիոյի առկայությունը, որը կարող է լինել շիֆոնից և մետաքսից. «Երեկոյան քամու ժամանակ բավականին հաճելի է հագնել: Ինչպես նաև լողափում շրջելու ժամանակ, կամ էլ սրճարանում, ինչը բավականին գեղեցիկ տեսք կարող է տալ»: 

Այս սեզոնին նորաձև են նաև մեծ պայուսակները, մանավանդ ծղոտից պայուսակները.«Նորաձև են նաև ծղոտից գլխարկները, դրանք ակտուալ են նաև քաղաքում կրելու համար: Հիմա նորաձևությունն ավելի բնականին է գնում՝ մոտ բնությանը: Անգամ կոշիկների տաքացուներն են ծղոտից, որոնք բավականին հարմարավետ են: Ծղոտը շատ հարգի է և ամենուր կարելի է տեսնել: Դրանց հետ շատ գեղեցիկ են նայվում բնական կտորները, մետաքսը»:

Դիզայները իր մեղրամիսն անցկացրել էր Բալիիում, նա գեղեցիկ լուսանկերներ էր հրապարակում այնտեղից. ասում է հագուստը նախապես է ընտրել. «Ես անգամ ճամպրուկս էի հարմարեցրել հանգստիս հետ: Այսօր ամեն ինչ այնքան շատ է և հասանելի, որ ցանկացած մուլտիբերնդային խանութներում հաստատ կարող ես հավաքել այնպիսի հագստյան լուքեր, որ ունենաս գեղեցիկ ինստագրամի լուսանկարներ: Իմ դեպքում, բոլոր հագուստներս մեր ատելիեյում էինք կարել, բայց ցանկցած խանութից էլ կարելի է գեղեցիկ լուքեր հավաքել ծովափ գնալու համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել