Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) չինական արտադրանքի նկատմամբ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի պլանների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: Հուլիսի 10-ին առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստել Է Չինաստանից ներմուծվող ապրանքների՝ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ ցուցակ, որոնց նկատմամբ կսահմանվեն 10 տոկոսի չափով սակագներ:

Այս առնչությամբ ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել Է, որ չինական արտադրանքի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր մաքսերը «Վաշինգտոնի համար կվերածվեն համընդհանուր բողոքի եւ միջազգային հանրակցության պատասխան միջոցների»: Նախարարության տեղեկավտությամբ՝ «Պեկինը զարմացած Է Սպիտակ տան գործողություններից, որոնք ոտնահարում են Չինաստանի հանգուցային շահերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել