Panorama.am-ը գրում է.

«Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու։ Երևանի անիշխանության վիճակը երկար շարունակվել չի կարող։ Ավագանու լուծարում  նշանակում է քաղաքային իշխանության անիշխանություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Որպես ավագանու անդամ՝ մենք շարունակելու ենք պաշտոնավարել մինչև նոր ավագանու առաջին նիստը։ Մենք լինելու ենք ավագանու անդամի ժամանակավոր պաշտոնակատարներ։

Կառավարությունը, ավագանու արձակումից երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն է ունենալու նշանակելու արտահերթ ընտրության օր, որը որոշումը կայացնելու պահից սկսած՝ պետք է լինի 30-40 օրվա ընթացքում։ Առավելագույն ժամկետներով առաջնորդվելով՝ դա տեղի է ունենում սեպտեմբերի առաջին կեսին»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Դիտարմանը, որ ավագանու նիստին չմասնակցելով՝ իրենք նույնացվում են ՀՀԿ խմբակցության հետ՝ավագանու անդամը շեշտեց՝ նիստին չմասնակցելու մասին իրենք հայտարարել են շաբաթ՝ որևէ տեղեկություն չունենալով՝ ՀՀԿ-ն առաջադրում ունենալու է, թե ոչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել