Aysor.am-ը գրում է.

Երևանի ավագանու նիստը, որը հրավիրվել էր քաղաքապետի արտահերթ ընտրության հարցով, չկայացավ։

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում, հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում, նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած», - հայտարարեց Կամո Արեյանը։

Երևանի ավագանու նիստին ՀՀԿ-ն ու «Ելք»-ն այդպես էլ չներկայացան։

«Ես շնորհավորում եմ բոլորիս, որ մենք վերջապես կարողացանք դուրս շպրտել ՀՀԿ-ին ավագանու դահլիճից», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ավագանու դահլիճը, որպես ինստիտուտ, այլևս չպետք է ընդգրկի ՀՀԿ ներկայացուցիչներին։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու 3 խմբակցություններից ՀՀԿ-ն և «Ելքը» հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու քաղաքապետի ընտրություններին և չեն մասնակցելու ավագանու նիստին։

Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել