Այլմոլորակային քաղաքակրթություններ որոնող SETI նախագիծը օգտագործել է իր սուպերհամակարգչի հնարավորությունները՝ Երկրի ապագան գուշակելու համար։

Համակարգիչը մոտ ապագայում իրադարձությունների զարգացման 4 սցենար է ներկայացրել։

Սուպերհամակարգիչը գլխավոր սպառնալիք է համարում ԱՄՆ-Ռուսաստան միջուկային պատերազմը։ «Միջուկային Երկիր» ստանալու հնարավորությունը 57 տոկոս է գնահատվում։

Երկրորդ տեղում, ըստ սուպերհամակարգչի, համաշխարհային բնական աղետն է։ Դրա հետևանքով մոլորակի կենդանի տեսակների 97 տոկոսին տանջալից մահ է սպառնում։

Սարսափելի ապագայի երրորդ մեղավորը մարդն է։ Մարդիկ ամեն ինչ անում են՝ իրենց մոլորակը ոչնչացնելու համար։

Չորրորդ հավանական սցենարն այլմոլորակայինների կործանանարար ներխուժումն է։ Դրա հավանականությունը 8 տոկոս է կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել