Հուլիսին ծնված Խեցգետինների դրական կողմերը

Կարեկցանք. նրանք շատ զգացմունքային են, առանձնանում են իրենց ունակությամբ՝ ուշադիր և համբերատար լսելու մարդկանց և սրտին մոտ ընդունելու նրանց խնդիրները։

Հուսալիություն. Խեցգետինները համարվում են ամենահուսալի մարդիկ։ Նրանք միշտ կատարում են իրենց խոստումները։

Խաղաղասիրություն. խաղաղությունն ու ներդաշնակությունը Խեցգետնի հոգեկան բարեկեցության կարևոր նախադրյալներն են։

Հուլիսին ծնված Խեցգետինների բացասական կողմերը

Տրամադրության անկումներ. նրանց տրամադրությունը կարող է կախված լինել ինչից ասես, նույնիսկ ամենաանշան մանրուքներից։

Ավելորդ խոցելիություն. նրանք չեն դիմանում անհաջողություններին։ Ներքուստ շատ սենտիմենտալ են։

Զգուշավորություն. նրան երբեք չեն լքում իրենց հարմարավետության զոնան։ Չեն սիրում փոփոխություններ։

Հուլիսին ծնված Առյուծների դրական կողմերը

Էներգիա. նրանք արձակում են դրական էներգիա, ուժ, սեր և լավատեսություն։

Էնտուզիազմ. միշտ ապրում են վառ և լիարժեք կյանքով՝ ամեն ինչի մեջ դնելով իրենց սիրտն ու ոգին։

Կրեատիվություն. նրանք ոչնչից կարող են մի բան ստեղծել՝ վառ երևակայության շնորհիվ։


Հուլիսին ծնված Առյուծների բացասական կողմերը

Իշխանություն. սիրում են իշխել, ունեն ուժեղ բնավորություն։

Եսակենտրոնություն. ձգտում են մաքսիմալ ուշադրության, կարող են արտահայտվել՝ չմտածելով, որ նրանց ասածը կարող է վիրավորել դիմացինին։

Գոռոզություն. ուզում են՝ մարդիկ իրենց պաշտեն, կարծում են՝ իրենք դրան են արժանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել