Armenpress.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ելք» դաշինքի մամլո ծառայությունից:

«Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը»,-նշված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել