Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է գալիք մրցաշրջանին: Ունայ Էմերիի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը պատրաստվում է անցկացնել առաջին ընկերական հանդիպումը:

«Զինագործները» ընկերական խաղ կանցկացնեն «Բորեհ Վուդ» ակումբի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

«Արսենալի» մեկնարկային կազմը հայտնի է:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների նստարանին:

Հնարավորության դեպքում կայքում կլինի ուղիղ հեռարձակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել