Armenpress.am-ը գրում է.

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում գրառաում է կատարել այն մասին, որ հուլիսի 13-ին խուզարկություն է կատարվել Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում: Ըստ նրա՝ նպատակ են ունեցել հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում: Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Արթուր Աղաբեկյանն՝ իրեն ուղղված մեղադրանքները համարելով շինծու:

«Արմենպրես»-ը փորձում է մանրամասներ ճշտել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել