Երեկ «Երևան Մոլ»-ում կայացավ Արամ Mp3-ի նոր` «Վեր ու վար» տեսահոլովակի պրեմիերան, չնայած շոգ եղանակին Արամի երկրպագուները հավաքվել էին առաջինը դիտելու նոր տեսահոլովակը:  Ի դեպ սա Երևան Մոլի և Արամի արդեն երկրորդ համագործակցությունն է և ինչպես երգիչն է նշում՝ սիրում է աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ և հույս ունի, որ համագործակցությունը շարունակական կլինի: BlogNews.am-ն ներկա էր տեսահոլովակի պրեմիերային և ներկայացնում է մանրամասները:

«Վեր ու վար» տեսահոլովակի երաժշտության հեղինակն Արամն է, խոսքերի հեղինակ՝ Ֆելիքս Բարսեղյան (հեղ. սա Արամի հորինած անունն է, խոսքը Խելիքս Խաչատրյանի և Ավետ Բարսեղյանի մասին է), գործիքավորումն արել է Լազզառոն, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Հայրապետյանը:

«Տեսահոլովակը նկարահանել ենք մոտ տաս օր առաջ, նկարահանումները իրականացվել են Ապագա գյուղում և Ենոքավանում: Տեսահոլովակի բոլոր հերոսները գյուղի բնակիչներն,  մի քանի օր առաջ մեր ստեղծագործական կազմը գնացել էր այնտեղ, խոսել գյուղի ժողովրդի հետ, ովքեր սիրով համաձայնվել են նկարահանվել տեսահոլովակում»,-պատմում է Արամը:  

Երգիչը հույս ունի, որ այս երգը կդառնա ամառվա ուրախ և բարձր տրամադրություն հաղորդող հիթերից մեկը. «Իմ երգերը հիմնականում այս ռիթմի և տրամադրության մեջ են, քանի որ ես էլ եմ այդպիսին: Ես տխուր երգ չունեմ: Այս տեսահոլովակը ունի իր մեջ հումորային էլեմենտներ, և բնականաբար շատ ենք ծիծաղել ամբողջ նկարահանման ընթացքում: Ինձ համար ամենածիծաղելի դրվագներից մեկը կապված էր Արամայիս Հայրապետյանի հետ, նա որոշել էր սար բարձրանալ շորտերով, և այրվածքներ էր ստացել»:

«Երևան Մոլ»-ի մարկեթինգի բաժնի, միջոցառումների և վաճառքի գծով  մենեջեր Ինգա Մուրադյանը նշեց, որ մինչև տարվա վերջ կլինեն խաղարկություններ, որոնցից մեկի ընթացքում էլ խաղարկվելու է ավտոմեքենա: Կլինի նաև համերգ, բայց ոչ նման մասշտաբային ինչպիսին Արամին էր. «Արամի հետ համագործակցելը բավականին հեշտ է, քանի որ կազմակերպչական մասով ինքս եմ զբաղվել, կարող եմ հանգիստ փաստել դրա մասին:  Մենք մինչ համերգը խոստացել էինք որ գլխավոր փորձի ժամանակ, այն երկրպագուները ովքեր ավելի ակտիվ կլինեն, թույլ կտանք ներկա գտնվել: Երեքը ներկա էին գլխավոր փորձին, ովքեր հնարավորորություն ունեցան նաև նկարվել երգչի հետ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Զոհրաբ Զոհրաբյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել