Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունները, որը երկրի ղեկավարությունը ցույցեր էր որակել, ղեկավարվում էր հանցագործների կողմից, ովքեր այս ամենը դեռ մեկ տարի առաջ կազմակերպել էին:

Ցույցը ղեկավարողների մեծ մասը նախկինում ազատազրկված մարդասպաններ են, որոնցից մեկը տարիներ առաջ սպանել էր մորը, իսկ մյուսը ՝ կնոջը: Նրանց իրենց պատիժները կրել են Ադրբեջանի և Ռուսաստանի բանտերում, միշտ աչքի են անօրինական վարքագծով:

Գյանջայում/Գանձակում տեղի ունեցող ցույցերից մեկ տարի առաջ կազմակերպիչների ընտանիքի անդամները արդեն լքել էին Ադրբեջանի տարածքը և տեղափոխվել Վրաստան ու Ռուսաստան: Ամենաակտիվ մասնակիցներից մեկի՝ Ռաշադ Բեյքքիշիևի, հարազատները ցույցերից երկու օր առաջ լքել էին Գյանջան:

Հուլիսի 12-ին Գանձակ են այցելել նաև Ադրբեջանի ԱԱԾ տնօրեն Մադաթ Գուլիևը, ՆԳՆ Ռամիլ Ուսուբովը և գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել