«Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:


Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, և սպառնացել են, թե խմբերով դիմումներ կգրեն և կհեռանան:


Հրաչյա Ռոստոմյանը բողոքի ալիքի ներքո ստիպված է եղել նշանակումից մեկ օր հետո ազատել նրան, և մինչ օրս վարչությունը պետ չունի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել