Բաղադրիչներ
- ձվի դեղնուց - 3 հատ
- ձվի սպիտակուց - 7 հատ
- շաքարավազ - 175 գր
- ալյուր - 100 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
- վանիլին - 8 գր
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Ձվի դեղնուցները լավ հարում ենք 100 գր շաքարավազի և վանիլինի հետ: Սպիտակուցները հարում ենք մնացած (75 գր) շաքարավազի հետ և լցնում դեղնուցային զանգվածի մեջ:
Ալյուրն ու օսլան մաղում ենք, լցում զանգվածի մեջ ու թիակով լավ խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված:
Թխվածքաբլիթները լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և վրան շաքարի փոշի ցանում:
Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե:
Ահա և վերջ:

Նշենք, որ այս բաղարիչներով բավականին շատ քանակությամբ թխվածքաբլիթ Սավոյարդի է ստացվում, ուստի ցանկության դեպքում կարող ենք բաղադրիչների քանակությունը կրճատել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել