Tert.am-ը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մի քանի օր է՝ լարված վիճակ է: Բժշկական կենտրոնի աշխատակիցները նախօրեին հայտարարություն են տարածել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով դադարեցնել իրենց բուժկենտրոնի դեմ սկսված արշավը: Մամուլը գրեց, որ նախարարը, առանց սպասելու ԲԿ-ում մեկնարկած ստուգումների ավարտին, հայտարարել է, թե ցանկանում է պաշտոնանկ անել բուժկենտրոնի ղեկավար Արա Մինասյանին և այդ պաշտոնում նշանակել իր ընկերոջը: Ավելին՝ բուժկենտրոնի աշխատակիցները երեկ պատրաստվել են գործադուլ անել, սակայն տնօրենն արգելել է՝ պահանջելով չխաթարել աշխատանքային պրոցեսը:

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանի հետ:

«Առաջին անգամը չէ, որ մեր հիվանդանոցում ստուգումներ են իրականացվում: Շատ նորմալ է, երբ նախարարությունը ստուգում է պետական հիվանդանոցը, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են նախարարն ու նրա ենթակաները սոցցանցում ու մամուլում արտահոսքեր կազմակերպում հայտնաբերված, իբր, չարաշահումների մասին: Անհասկանալի է՝ ինչո՞ւ է նախարարը խախտումների կոնկրետ թիվ հնչեցնում, կարծեմ՝ մեկ միլիարդ, երբ ստուգումները դեռ 2 ամիս էլ պետք է ընթանան: Այս մոտեցումը մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, և մենք հստակ միտում ենք տեսնում այստեղ: Եթե սրանք լինեին զուտ ստուգումներ, այսպիսի շոուի չէին վերածի նորմալ ընթացակարգը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուդոլֆ Վարոսյանը՝ հավելելով, որ եթե իրոք խախտումներ կան, թող դիմեն դատախազություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել