Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության սպեցնազի պետ։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Ա. Կարապետյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել