Tert.am-ը գրում է.

Ներքաղաքական իրավիճակը բոլորս ապրում ենք, սա հայկական հոգու թռիչքն է, որ միասին ապրեցինք վերջին ամիսների ընթացքում: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանում իշխանափոխությունից հետո ներքաղաքական կյանքի մասին:

«Գիտեք՝ մենք երդում տվեցինք միասին նոր Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ հայտարարվեց, որ պայքարը մեկ օրվա չէ, այլ երկարատև է, և այդ երկարատևը դարձան Երևանի ավագանու ընտրությունները, թանկացման դեմ պայքար, Մաշտոցի պուրակ, էլեկտրիկ Երևան, Նոր Հայաստան շարժում, Սասնա ծռեր.... Մենք ոչ Ադրբեջան ենք, ոչ Ռուսաստան, և մեզ մոտ քաղաքացին պետք է վերատիրանա իր երկրին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ողջունում են նոր կառավարության գործունեությունը, զորակցում են նրան:

Իրենց համար էլ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ժամանակավոր անցման շրջան է, քանի որ ո՛չ ընդդիմություն են, ո՛չ էլ կառավարության մաս են կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել