Armsport.am-ը գրում է.

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը ԱԱ-2018-ի եզրափակչից առաջ կիսվել է տպավորություններով.

«Ես կփոխեի ՉԼ-ի իմ բոլոր չորս տիտղոսները ԱԱ-ի գավաթի հետ: Էական չէ, թե եզրափակչում ինչ արդյունք կգրանցվի: Սա փառահեղ ձեռքբերում է խորվաթական ֆուտբոլի համար, բայց մենք ցանկանում ենք դառնալ եզրափակչի հաղթողը:

Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք բնավորություն ունենք և այն ամենը, ինչը պետք է չեմպիոն դառնալու համար: Երբ եկանք ԱԱ-2018-ին մասնակցելու, մեր առաջ նպատակ էինք դրել դուրս գալ խմբից, բայց այսօր Խորվաթիան եզրափակչում է: Առաջնության մեկնարկից առաջ ես այնքան ինքնավստահ էի, որքան երբեք չէի եղել, սակայն ես չէի մտածում, որ հնարավորություն կար հասնելու եզրափակիչ», - Լուկա Մոդրիչի խոսքն է մեջբերում «Goal»-ը:

ԱԱ-2018-ի եզրափակիչ ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին «Լուժնիկի» ստադիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել