Tert.amLife-ը գրում է.
Դերասան Ռաֆայել Երանոսյանը արդեն մի քանի տարի է ամառն անցկացնում է ակտիվ աշխատանքային ռիթմի մեջ: Ասում է՝ հատուկ հանգստի համար ժամանակ հատկացնել չի կարողանում, փորձում է համատեղել աշխատանքի հետ: Այս տարին ևս դերասանի համար բացառություն չէ: Ամռան շոգ օրերը մեծմասամբ անցնում են նկարահանման հրապարակում և թատրոնի բեմում:
 
Tert.am Life-ի հետ զրույցում Ռաֆոն պատմել է հանգստի նախընտրելի տարբերակի, Հայաստանում իր սիրելի հանգստավայրի և օգոստոսին իր հարազատ գյուղում հանգիստն ացնկացնելու ծրագրերի մասին:
 
Դերասանը նշեց, որ լիարժեք հանգստանալու ժամկետն իր դեպքում 10-ը օրն է: Դրանից հետո, Ռաֆոյի համոզմամբ, հանգիստը վերածվում է ձանձրույթի. «Ես ավելի շատ նախընտրում եմ ծովափնյա հանգիստը՝ ջուր, ավազ, արև ու աղջիկներ»:
 
 
Չնայած իր նախընտրությանը, Ռաֆոն նշեց, որ  հանգիստը ծովում անցկացնելու հնարավորություն վաղուց չի ունեցել, քանի որ զբաղվածությունը շատ է: Դերասանն ասաց, որ այս փուլում զբաղված է գեղարվեստական ֆիլմում նկարահանվելով, միաժամանակ թատրոնում փորձերով: Նա պատրաստվում է իր սթենդ-ափ ներկայացմանը, որը հանդիսատեսի դատին կհանձնի, հավանաբար, սեպտեմբերին:
 
«Մի ամիս է՝ ես առավոտյան ժամը 6-ին արթնանում եմ գնում նկարահանման և գիշերը 11-ին  վերադառնում եմ տուն ու քնում: Ես աշխատանքն ու հանգիստը համատեղում եմ: Եթե նկարահանումների բերումով քաղաքից դուրս ենք գնում, օրինակ՝ Ծաղկաձոր, փորձում եմ այդ  ընթացքում փոքր-ինչ հանգստանալ, վայելել բնությունը,-ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում հոգնածություն զգում է,- Ես զգում եմ, որ ամեն օր աշխատում եմ և պարզապես մոռանում եմ ապրել, բայց ինչ արած՝ գործի մեջ ես ու քանի պահանջարկ ունես, պիտի աշխատես»:
 
Այդուհանդերձ, Ռաֆոն նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկից էլ հաջողացնում է 1-2 օր վերցնել ու հանգիստը կազմակերպել Հայաստանի տարածքում: «Հայաստանի յուրաքանչյուր վայր ինձ համար շատ սիրելի է: Հատկապես Դիլիջան եմ գնում՝ խաշ ուտելու կամ պարզապես երկու օրով քաղաքից կտրվելու համար»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել