Այսօր խմբի մի քանի անդամներով հանդիպեցինք ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալ Արա Գաբրիելյանի հետ։
Ներկայացրեցինք մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրները՝ հսկիչ գներ, մաքսազերծման ժամկետներ, կոռուպցիոն ռիսկեր և օրենսդրական բացթողումներ։
Արա Գաբրիելյանը հավաստիացրեց, որ կարճ ժամանակում կատարելու են փոփոխություններ և մաքրելու են համակարգը կոռումպցիոն երևույթներից, բոլորը միակարծիք էին, որ միանշանակ պետք է վերանայվեն սահմանված հսկիչ գները(մաքսային արժեք): 
Սակայն մի բան պարզ դարձավ, որ բավականին շատ խնդիրներ գալիս են օրենսդրական բացերից և համակարգային լուծման կարիք ունեն։ Բիզնեսի կողմից խոչընդոտների հանդիպելու դեպքում, խնդրեցին անմիջապես կապ հաստատել իրենց հետ, դրանք արագ վերացնելու համար։ Պայմանավորվեցինք հանդիպել 3 ամիս անց, երբ նոր պաշտոնը ստանձնած ղեկավարն արդեն որոշակի քայլեր ձեռնարկած կլինի, լուծման կարիք ունեցող խնդիրներ բացահայտելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել