Ակնհայտ տարբեր վերաբերմունքների են արժանանում միջազգային հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո աշխարհը այլ կերպ է ընդունում Հայաստանի ներկայացուցչին, սակայն դա իրականում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է, քանի որ այս պահին Փաշինյանը բոլորի մոտ դեռ ասոցացվում է, որպես ժողովրդի թեկնածու։

Իսկ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի հետին պլան է ընկնում, քանի որ տվյալ պետությունը բացի բռնապետական ռեժիմից ոչ մի այլ բանով աչքի չի ընկնում։

Բայց ամենակարևորը այս պահին այն է, որ Փաշինյանի կառավարության որոշ ներկայացուցիչներ այս իրավիճակը պետք է ճիշտ հասկանան ու իրենց հետագա քայլերով չբորձեն Հայաստանի այս կարգավիճակը հետ մղեն դեպի Ադրբեջանի կարգավիճակին մոտ։ Իսկ Փաշինյանը ներկայիս կառավարության մի շարք անդամներ հաստատ կարիք ունեն վարչապետի մոտ շատ կոշտ քննարկման ներկա գտնվելու։

Սա պետության հեղինակության հարց է։ Հեղինակությունը, որը ժողովրդի շնորհիվ բարձրացել է, բայց կարող է անկում ապրել մի պաշտոնյաների ջանքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել