Իտալական մաֆիան չունի իր անալոգները ողջ աշխարհում։ Հենց «մաֆիա» բառը համարվում է 1282 թ. տեղի ունեցած ապստամբության կարգախոսի հապավումը։ Ահա թե ինչպիսինն էր իտալական մաֆիայի հիերարխիան, որը ոչ մի փոփոխության չի ենթարվել 1860-ականներից ի վեր։

Giovane D’Odore - «Պատվի երիտասարդները»

Մաֆիայի կողմնակիցներն ու ընկերներն են, որոնք, որպես կանոն, իտալական ծագում չունեն։ Սրանք դեռևս ընտանիքի անդամներ չեն, սակայն կողմնակի անձինք էլ չեն համարվում, այլ հատուկ ստատուս ունեն։ Նրան սովորաբար թմրանյութերի առքուվաճառքի գործարքների միջնորդների գործառույթ էին իրականացնում, հանդես էին գալիս բիզնեսմենների ու արհմիության անդամների ներայացուցիչների դերերում։ Այս մեծամասշտաբ խմբի կազմում են կոռումպացված չինովնիկները, ոստիկանները, իրավաբանները, մաֆիայի բանկիրները և այն բոլոր մարդիկ, որոնք օգնում են ընտանիքին կատարել իր գործառույթները։ «Ոչ իտալացիները» հիմնականում չեն ներգրավվում ընտանիքի հիմնական կազմում ու փաստացիորեն միշտ մնում են Giovane D’Onore կարգավիճակում։

Picciotto - «Փոքր մարդ»

Այս խմբին են դասվում այն մարդիկ, որոնք ցանկանում են ընտանիքի մաս դառնալ, սակայն դեռևս ընդունված չեն։ Երբ «թափուր հաստիք» է ի հայտ գալիս, մեկ կամ մի քանի կապոներ կարող են առաջարկել «փոքրիկ մարդկանցից» մեկին զինվոր դարձնել։ Այն դեպքում, եթե այդպիսի առաջարկները մի քանիսն են, իսկ թափուր տեղը մեկը, թեկնածուին ընտրում է դոնը։

Uomini Donore, Sgarrista, Soldato - «Պատվի մարդիկ» կամ «Զինվորներ»

Սա մաֆիոզների կարիերայի առաջին աստիճանն է: Ընտանիքի ամենակրտսեր անդամն է, ում «ներգրավել» են ընտանիքի կազմ, քանի որ, առաջին հերթին, նա ապացուցել է իր «օգտակարությունը», երկրորդ՝ մեկ կամ մի քանի կապոների կողմից առաջադրվել է: Ընտրվելուց հետո զինվորն ընկնում է այն խումբ, որի կապոն առաջադրել է իրեն:

Capodecina, Caporegime, Capo - «Պատվի մարդկանց» կապիտանը

Որպես կանոն, կապոյի ենթակայության տակ գտնվում են 5-20 զինվորներ: Յուրաքանչյուր կապո պատասխանատվություն է կրում մեկ կամ մի քանի տեսակի քրեական գործողությունների համար քաղաքի տվյալ շրջանում ու ամեն ամիս դոնին է տալիս եկամուտների մի մասը, որը ստացել է այդ գործունեությունից: Ընտանիքում 6-9 նման խմբեր են լինում, որոնցից յուրաքանչյուրում մինչև 10 զինվոր կա: Կապոն ենթարկվում է սոտո կապոյին կամ հենց դոնին:

Sotto Capo, Capo Bastone - «Օգնական» կամ «Կրտսեր բոս»

Դոնի փոխարինողն ու պաշտոնապես ընտանիքում երկրորդ մարդն է, ով նշանակվում է անձամբ դոնի կողմից: Սոտո կապոն պատասխանատվություն է կրում բոլոր կապոների գործունեության համար: Դոնի ձերբակալության կամ մահվան դեպքում սոտո կապոն զբաղեցնում է վերջինիս տեղը:

Consigliere - «Խորհրդատու»

Ընտանիքի խորհրդականն է, մարդ, ում բոսը կարող է վստահել և լսել: Նա վեճերի դեպքում որպես միջնորդ-լուծող է հանդես գալիս, և ստանձնում է այլ ընտանիքների հետ ընտանիքի հանդիպումների ժամանակ ներկայացուցչի դերը: Կոնսիլիերին, որպես կանոն, սեփական «խումբ» չունի, սակայն ընտանիքում մեծ ազդեցություն ունի: Նա հիմնականում օրինկաան բիզնես է ունենում, օրինակ՝ փաստաբանական ծառայություն:

Capofamiglia - «Դոն»

Սա ընտանիքի գլուխն է: Յուրաքանչյուր գործի հետ կապված նյութերը ներկայացնում են նրան: Դոնն ընտրվում է կապոների քվեարկության միջոցով. ձայների հավասարության դեպքում սոտո կապոյին ևս իրավունք է տրվում քվեարկելու: Մինչև 1950-ականները քվեարկությանը մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները, սակայն հետագայում այդ պրակտիկայից հրաժարվեցին, քանի որ այն գրավում էր իրավապահպան մարմինների ուշադրությունը:

Capo di Tutti Capi - «Բոսերի բոսը»

Այսպես են կոչում ամենաազդեցիկ ընտանիքի դոնին: Սակայն ընտանիքի անդամներն այս տերմինը հաճախակի չեն օգտագործում, քանի որ այն կարող է անցանկալի լարվածություն ստեղծել տարբեր ընտանիքների փոխհարաբերություններում: Վերջին «բոսերի բոսը», ում այդպես էր անվանում հենց մաֆիան, Սալվատորեն Մարանցանոն էր: Մյուսներին այդպես էր անվանում միայն մամուլը:

Մի քանի խոսք կազմակերպության մասին

Ընտանիքի դենը, որպես կանոն, ոչ մի առնչություն չի ունենում զինվորների հետ և հազվադեպ է ուղղակիորեն հարաբերվում կապիտանների հետ, ինչպես նա երբեք անձնապես հրամաններ չի տալիս նրանց: Իսկ զինվորներն իրենց հերթին կոնկրետ ոչինչ չգիտեն կապիտանների մասին: Այս եղանակով գումարը վերև է բարձրանում, իսկ ողջ անօրինական գործունեությունը մնում է հիերարխիայի ներքին շերտերում: Հենց սրանում է կայանում մաֆիայի հաջողության գրավականը. դոնի դեմ ինչ-որ ապացույցներ հավաքելը ծայրահեղ դժվար է, քանի որ պաշտոնապես նա չի զբաղվում անօրինական գործունեությամբ: Իսկ «կործանված» զինվորներին փոխարինելը նորով դժվար չէ ընտանիքի համար: Իհարկե, չնայած գաղտնիությանը, անգամ զինվորները շատ բան գիտեն, որոնք հետաքրքրում են ոստիկանությանն ու ինտերպոլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել